Մեր մասին
Ո՞վ ենք մենք ևվ ինչու ենք ստեղծել TOON EXPO
TOON EXPO-ը միջազգային մակարդակի ցուցահանդես է, որը ստեղծվել է մի նպատակի համար՝ միավորել անշարժ գույքի, շինարարության և ներդրումային ոլորտների առաջատարներին մեկ հարթակում։ Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել հստակ և արդյունավետ կապ բիզնեսների, ներդրողների, ոլորտային մասնագետների և հետաքրքրված այցելուների միջև։
TOON EXPO-ի գաղափարը ծնվեց որպես պատասխան շուկայի արագ զարգացող պահանջներին։ Հայաստանում դեռևս չկար լիարժեք հարթակ, որը կծառայեր որպես կամուրջ տեղական և միջազգային խաղացողների միջև։ Մեր թիմը՝ ունենալով տարիների փորձ ոլորտային միջոցառումների կազմակերպման, ռազմավարական կապերի հաստատման և միջազգային համագործակցությունների կառավարման մեջ, ձևավորեց TOON EXPO-ն՝ որպես նորարար և հավակնոտ նախագիծ։


Մեր առաքելությունը
Ստեղծել միջավայր, որը խթանում է ներդրումների աճը, ոլորտային համագործակցությունները և նորարար լուծումների ներկայացումը՝ համախմբելով տեղական ու միջազգային մասնագետներին միևնույն հարկի տակ։
- Հատուկ առաջարկներ կառուցապատողներից և գործակալություններից
- Արդյունավետ B2B հնարավորություններ – գործնական հանդիպումներ
- Փակ շնորհանդեսներ և հանդիպումներ հիմնական ներդրողների հետ
Մեր արժեքները
Նորարարություն
Որակ և հուսալիություն
Բաց համագործակցություն
Հասանելիություն բոլորի համար

Ինչու մասնակցել TOON EXPO-ին
- Հիանալի հարթակ գործընկերների ևվ հաճախորդների որոնման համար
- Մասնակցություն միջազգային ցանցում
- Առաջարկելու կամ փնտրելու ներդրումային նախագծեր
- Ստանալու ճանաչում ոլորտում
մասնակից ընկերություններ
մասնակից
ընկերություններ






